Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենսգրքում այնպիսի վտանգավոր դրույթներ կան, որ անհնար է, որ ընդվզում չառաջացնի». Մանե Թանդիլյան

Հունիս 20,2016 16:11

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Մանե Թանդիլյանի համոզմամբ, անթույլատրելի է հարկային օրենսգրքի նախագիծը արտահերթ ռեժիմով քննարկել ԱԺ-ում, որովհետեւ, ըստ նրա, այն բավականին լայնածավալ է ու ուսումնասիրելու համար երկար ժամանակ է պետք:

Նրան նաեւ զարմացնում է, որ լայնածավալ քննադատություններից հետո նախագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին շատերը:

«Եթե այդքան վտանգավոր և խնդրահարույց է օրենսգրքի նախագիծը, ապա չի կարելի այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել օրենսդրին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Մանե Թանդիլյանը՝ պնդելով, որ այդ կերպ նսեմացվում է օրենսդիր մարմնի գործունեությունը:

Նրա խոսքով, եթե օրենսգիրքն ընդունվի, ապա ՓՄՁ-ները կնվազեն՝ հարկային մարմնին լայն գործառույթներ տալու պատճառով.

«Այս օրենսգիրքը չի կարող նպաստել ներդրումային բիզնեսի զարգացմանը, և օրենսգրքում այնպիսի վտանգավոր դրույթներ կան, որ անհնար է, որ ընդվզում չառաջացնի»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ օրենսգրքի նախագիծը պետք է հետ կանչվի, որովհետեւ. «Տնտեսվարողները պետք է պաշտպանված լինեն օրենքով, սակայն այս նախագծով այդպես չէ»,- ասաց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930