Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է 2016թ. հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru-ն։
Պեսկովի խոսքերով՝ սպասվող բանակցությունները բավական դժվար են լինելու. «Բնականաբար բանակցությունները դժվար են ընթանալու։ Այժմ հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսման վտանգից ապահովագրվելն է, թույլ չտալ, որպեսզի անդունդը գլորվեն այն ձեռքբերումները, որ առկա էին մինչև Ղարաբաղի շուրջը տեղի ունեցած բռնությունները (Նկատի ունի 2016թ. ապրիլի սկզբի ռազմական բախումները, խմբ)»։