Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատեց ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության կազմում այս նստաշրջանից աշխատանքը սկսած, ազատ արձակված, Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն։
Նա, դիմելով ԵԽԽՎ նախագահին, խնդրեց, որպեսզի օգնի` ազատ արձակել ՌԴ-ում գտնվող ուկրաինացի բանտարկյալներին, որոնք անօրինական կերպով պահվում են ՌԴ-ում:
Նշենք, որ Սավչենկոյին ծափողջույններով դիմավորեցին ԵԽԽՎ պատվիրակները:
Այնուհետև Նադեժդա Սավչենկոն հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին քննադատությամբ` հայտարարելով, թե Պուտինի` Բուդապեշտյան հուշագրի վկայակոչմամբ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կարդացեք նաև
Նա նաև հանդես եկավ ընդդեմ ՌԴ պատվիրակության` ԵԽԽՎ վերադարձին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ