Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել. պահանջները երկուսն են

Հունիս 20,2016 14:55

Այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանն իր կնոջ միջոցով հունիսի 17-ին տարածել է բաց նամակ, որում ասված է.  

Հարգելի պարոնայք, եթե Ձեզ հարցնեն ՀՀ-ում օրենքը գործում է թե ոչ, Դուք կպատասխանեք՝ իհարկե գործում է: Իսկ եթե մենք չհամաձայնվենք Ձեր հետ, դուք ի՞նչ կպատասխանեք: Դուք կպատասխանեք,-«Եթե այդպիսի դեպք կա, որ դիմել եք և չի գործում, ապա ապացուցեք, մենք էլ օրենքը գործի կդնենք»:

Ահա թե ինչ է տեղի ունեցել…. Խոսքը վերաբերվում է կենկրետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, մասնավորապես՝ 2015 թ. հոկտեմբեր ամսին մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին, քանի որ չէր գործում վաղաժամ արձակումը, բաց ռեժիմը և մի շարք այլ կետեր: ՔԿՀ եկան մի խումբ պաշտոնյաներ և պատգամավորներ, նրանց մեջ էին գլխավոր դատախազության ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունից, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ՔԿՀ-ի վարչության պետի տեղակալը, մի խոսքով՝ լուրջ պատվիրակություն: Նրանք խոստացան, որ օրենքի գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան:

Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան: Մենք «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներս գիտենք, որ դատարանը մեզ զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից:

Մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք Ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ: Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը ձեր համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի Ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա: Խնդրում ենք արձագանքել մեր նամակին:

Հարգանքներով և հույսով սպասում ենք ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» լուծարվի: Մի խումբ դատապարտյալների անունից Դատապարտյալ Վ. Ավետիսյան»:

Նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցին:

Այսօր Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել վերոնշյալ բաց նամակում նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ հանդիպում բաց նամակի հասցեատերերի հետ:

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունների

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930