ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ընդունել է Հորդանանում շուրջ կես դար նախագծային–խորհրդատվական գործունեություն ծավալող Consolidated Consultants Group հայտնի ընկերության գլխավոր տնօրեն՝ Հեքմաթ Հալասեհին և իրանական Sat ընկերության գլխավոր տնօրեն էդմոնդ Միրզախանյանին։
Ողջունելով հյուրերին, նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և մայրաքաղաք Երևանի քաղաքաշինական առաջնահերթությունները և ներդրումների հնարավորությունները։
Համագործակցության հնարավորությունների քննարկման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել վերը նշված ընկերությունների հետ միջազգային չափանիշներին համապատասխան նախագծային և ներդրումային փաթեթների պատրաստման, ինչպես նաև՝ նախագծերի ղեկավարման և վերահսկողության փորձը Հայաստանում ներդնելու վերաբերյալ։
Անդրադարձ է եղել նաև քաղաքաշինության նախարարի խորհրդականի՝ Իրան կատարած աշխատանքային գործուղման ընթացքում մի շարք հայտնի ընկերություններին ներկայացված՝ Երևանի 33 թաղամասի կամ Ֆիրդուսի շուկայի տարածքի վերակառուցման նախագծի շուրջ:
Կողմերը փաստել են այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ