Րոպեներ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Նստաշրջանի աշխատանքները կընթանան հունիսի 20-24-ը։ Օրակարգում Հայաստանին վերաբերող հարց ներառված չէ:
Վեհաժողովի քննարկելիք կարևորագույն հարցերից են Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի քննարկումը, եվրոպական ինստիտուտների թափանցիկության ապահովումը, Հունաստանում փախստականների խնդիրները, միգրանտների նկատմամբ բռնությունները, կանայք զինված ուժերում. գենդերային հողի վրա բռնությունների կանխարգելում և այլն:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ու Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասի ելույթները: Նշենք, որ Ստրասբուրգում է նաև ուկրաինացի պատվիրակ, Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների խորհրդում նախագահող Մարինա Կալջուրանդը կներկայացնի նախարարների խորհրդի գործունեությունը։ Նստաշրջանի առաջին օրը` հունիսի 20-ին նախատեսվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը: Նստաշրջանի առաջին օրը կներկայացվի նաև համաեվրոպական ընդդեմ ահաբեկչության «#NoHateNoFear»՝ նախաձեռնությունը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ