Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայազգի պատգամավոր. Հայաստանը չի կարող դուրս գալ Ռուսաստանի առաջարկած գծից. «Հաբերթուրք»

Հունիս 20,2016 13:54

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը ծավալուն հարցազրույց է տվել «Հաբերթուրքին», որի ընթացքում անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին։

Եսայանն ասել է, որ այդ որոշումը քաղաքական գործիք էր Գերմանիայի ձեռքում և նրանք սպասում էին, թե երբ է ավելի նպատակահարմար Թուրքիային դժվար կացության մեջ գցելը։ Հայազգի պատգամավորն ասել է նաև, որ որևէ մեկն իրավունք չունի դատապարտել Թուրքիային։

Եսայանն ասել է, որ Թուրքիան պետք է փրկվի ճնշումներից, որոնց բովանդակությունն այն է, թե Թուրքիան պետք է մեղքի զգացում ունենա իր անցյալի համար։ Պատգամավորի կարծիքով՝ Գերմանիային ամենևին չի հուզում հայերի կյանքը կամ հայերի ապրած ցավերը։

Լրագրողը հարց է ուղղել նաև Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հարցին ի պատասխան՝ Եսայանն ասել է. «Հայաստանն այն երկիրը չէ, որ կարողանա միայնակ որոշում կայացնել։ Նրանք չեն կարող ազատ ընտրություն կատարել։ Հայաստանին ուղղորդում են Ռուսաստանն ու Իրանը։ Այդ հարցում Թուրքիան էլ իր բաժին մեղքն ունի։ 1993թ., երբ փակեցին սահմանը, Հայաստանը սովորեց առանց Թուրքիայի ապրել։ Իհարկե, դա լավ չէր նրանց համար, որովհետև ամբողջովին հայտնվեցին Ռուսաստանի և Իրանի վերահսկողության տակ։ Հիմա և´ Ղարաբաղյան խնդրում, և´ 1915թ. դեպքերի վերաբերյալ հատկապես Ռուսաստանի առաջարկած գծից չեն կարող դուրս գալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930