Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգույշ խոսեք Հայաստանում»

Հունիս 20,2016 16:00

«Նախ՝ ինձ թույլ եմ տալիս քաղաքական սուբյեկտներին եւ նրանց շահերն սպասարկողներին մի խորհուրդ տալ՝ զգույշ խոսեք Հայաստանում…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման շուրջ հնչող տարատեսակ մեկնաբանություններին:

«Երկրորդ՝ ես գայթակղված չեմ վերլուծություններով, որոնք պնդում են «հաղթական պատերազմի» տարբերակը: Դրանք առարկայական քննության չեն դիմանում: Այսօր մենք մի խնդիր ունենք՝ կանխել պատերազմը: Կարող ենք ասել, որ մենք խաղաղասեր ենք, բայց դա էլ իր մեկնաբանությունն ունի, որի վրա չեմ ուզում ծանրանալ: Վիեննայից վերադարձին նախագահ Սարգսյանը տվել է սպառիչ պատասխաններ: Ոչ ոք նախագահից ավելի իրազեկ եւ մտահոգված չէ: Վերջապես պետք է հստակ արտահայտվել, որ չկա պատերազմի չվերսկսման երաշխիք առանց «մադրիդյան սկզբունքների» իրացման: Մեր ընտրությունը, ցավոք, դարձյալ պատերազմի եւ խաղաղության միջակայքում է»,- ասաց մեր զրուցակիցը` պատասխանելով հարցին` Վիեննայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հունիսին երկու նախագահների հանդիպում կկայանա, եթե գործողության մեջ դրվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Որեւէ պայմանավորվածություն կատարման մեկնարկում չէ, գնում ենք Սանկտ Պետերբուրգ որ ի՞նչ անենք:
Թեմայի շուրջ կարդացեք 

 

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930