2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:
Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
https://www.youtube.com/watch?v=azi6p2BjFE4
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հակամարտության կարգավորման գործում ՌԴ նախագահի ներդրած ջանքերի համար։
https://www.aravot.am/2016/06/20/705861/
Ինչպիսի պատահականություն…
Ողբամ զքեզ Հայոց աշխարհ…
ԵՐԵԿ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐ ԷՆ ԽՈՐՏԱԿՎԵԼ ԷՏ ԷԼ ԲԱՌԹԵՔ ԺԻՐՈԻ ՎՐԱ ՎԱՂՆ ԷԼ ԳՈՆԴՈՒՌԱՍՈՒՄ ՄԱՐԴ ԿՄԵՌՆԻ ԷՏԷԼԱ ԺԻՐՈՆ ԱՐԵԼ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ՏՈՒՖՏԵՔ ՁԵԶ ԻՆՉԱ ԹՎՈՒՄ ՈՐ ՄԵԿԸ ԿԱ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՀԱՐԿԵ ԲԱՑԻ ՁԵՐ ՆՄԱՆ ՊԵՄԶԱԲԼՈԿՆԵՐԻՑ
Հայաստանի ՀՀԿ-ական կոռուպտ-ապազգային իշխանությունները ՎԵՐՋ ՊԻՏԻ տան այս քաղաքակա՛ն ձերբակալություններին ու երկրում կրիմինա՛լ բարքերին: Այսպես Հայաստանը ուղիղ գծով գնալու է դեպի քաղաքացիական պատերազմ, որովհետև այլ ելք այլևս չի մնալու: ԲՈԼՈՐՆ էլ ՀԱՍԿԱՆՈՒՄ են,որ Ժիրայր Սեֆիլյանի գլխին փորձում են սարքել. ապրիլյան պատերազմից հետո ջրի երես դուրս եկան իշխանությունների ու գեներալների ԽԱՅՏԱՌԱԿ բացթողումներ-չարաշահումներ- ապատեղեկությունները. ուստի փորձում են լռեցնել քննադատներին: ՀԳ. Լիսկայի տանը մի ամբողջ զինանոց գտան, բայց «դզեցին-փչեցին». իբր բոլորը «օրինական» էր, երբ ձայնագրությունները հստակ ապացուցեցի՛ն հակառակը:
Մինչ Ապրելյան դիվերսիոն համաձայնվեցված գործողությունները ռուս դիվանագետ Սերգեյ Լավրովի հետ,Մոսկվան բազմիցս պնդել է, որ Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը պետք է լուծվի քայլ առ քայլ:Ըստ Ռուս դիվանագետ Սերգեյ Լավրովի պետք է վերադարձնել Ադրբեջանին հինգ օկուպացված շրջանները:
Այսօր,Սերժ Սարգսյանը առանց համաձայնության գալով թե Հայաստնի թե ԼՂՀ ժողովրդի հետ,տվել է իր բանավոր համաձայնությունը որպես փոխզիճման առաջին քայլ, հանձնել Ազերին հինգ օկուպացված շրջանները:
Շնորհավորենք Սերժին…