«Օձունի նոր կյանք» ծրագիրը ներկայացնում է սրբավայրը փլուզումից փրկելու պատմության մասին տեսաշարի երկրորդ մասը:
Օձունի նախկին՝ 19-րդ դարում կատարված վերականգնման ժամանակ, օգտագործված էր տուֆ քարը: Տուֆը որպես պատի քար ավելի ընդունելի է, քան որպես ծածկասալ, որովհետև հորիզոնական և թեք վիճակում աշխատելուց ջուրը մնում է քարի ծակոտիներում:
Տուֆի ջրաթափանցման գործակիցը մեծ է, ջերմաստիճանային փոփոխություններից քարը ճաքեր է տալիս: Դրա հետևանքով տուֆ քարի կյանքը կարճ է: Ավելի երկար է բազալտի կյանքը…
Այս մասին է պատմում աշխատանքներն իրականացրած վերականգնող-շինարար Լեվիկ Ղուկասյանը:
www.youtube.com/watch?v=MFcMky17j6M
«Օձունի նոր կյանք» ծրագրի մամուլի բաժին