Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցության վարչության հայտարարությունը

Հունիս 20,2016 11:51

Վերջին անգամ, մեկ և ընդմիշտ արձագանքում ենք «Ալյանս» կուսակցության որևէ այլ կուսակցության հետ միավորման մասին՝ պարբերաբար և վերջին օրերին հատկապես տարածվող ապատեղեկատվությանը:  Այս կամ այն նոր ձևավորված որևէ կուսակցության հետ միավորման շուրջ քննարկում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այդ կուսակցությունը լինի իրականում ընդդիմադիր, և եթե այդ կուսակցությունը կամ կուսակցությունները պատրաստ լինեն ընդունելու «Ալյանս»-ի քաղաքական կուրսը և միավորվելու «Ալյանս»-ի շուրջ՝ այն պարզ պատճառով, որ «Ալյանս»-ը ամենախոշոր արտախորհրդարանական ուժն է, ինչը վկայում են թե՛ կուսակցության անդամացուցակը, թե՛ տարածքային կառույցները, թե՛ մասսայական համագումարները, թե՛ չափազանց ներկայանալի վարչության վաթսուն հոգանոց կազմը և թե՛ ղեկավարի վարկանիշը:

Որևէ խորհրդարանական և բացառապես ընդդիմադիր ուժի հետ միավորման շուրջ բանակցությունները ևս կարող են լինել բացառապես այն պարագայում, եթե գործընկերները կընդունեն «Ալյանս»-ի քաղաքական կուրսը:

Միևնույն ժամանակ մեզ քաջ հայտնի է, թե ովքեր և ինչ շահագրգռվածությունից ելնելով են, հատկապես այս օրերին, հնարում «Ալյանս»-ի՝ այլ կուսակցությունների հետ իբր միավորվելու և ընտրություններին միասնաբար հանդես գալու մասին ստերը:

Խորհուրդ ենք տալիս նրանց, ուրիշի դաշտ մտնելու փոխարեն, սեփական դիրքորոշումը 180 աստիճան պարբերաբար փոխելու հետևանքով կորցրած վարկանիշի վերականգնմամբ զբաղվել:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության 17.06.2016թ. նիստին ընդունված հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930