Հունիսի 22-ին լրանում է անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի ծննդյան 85-ամյակը: Հենց արվեստի ոլորտի մարդիկ նրան իրավամբ մաեստրո են անվանում՝ ընդունելով Արտաշես Հովսեփյանի հանճարեղությունը եւ կենդանի լեգենդ լինելը:
Արվեստագետը ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ եւ հաստոցային քանդակագործության բնագավառներում, հեղինակ է 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների՝ Ալեքսանդր Թամանյան, Արմեն Տիգրանյան, Սիսիանի մուտքի արծիվը, Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրներ, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները, Երեւանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում եւ այլն: Նա կատարել է նաեւ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները:
Ժամանակին ՀՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը Արտաշես Հովսեփյանին որակել է որպես բացառիկ տադանդով եւ եզակի հմտությամբ օժտված քանդակագործ, աստվածատուր իր կոչումի անխոնջ մշակ: Շատերը խոնարհվում են նրա տաղանդի առաջ՝ քչերը հիշում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
18.06.2016