Վերջին շրջանում ռուսական մամուլն անընդհատ գրում է դոպինգի մասին, եւ լրագրողները շատ անգամ սխալ ձեւակերպումներ են անում: Ցավոք, շատ հաճախ սխալ ձեւակերպումների հանդիպում ենք նաեւ հայաստանյան մամուլում եւ հեռուստաեթերում, ինչի համար շատ ցավում եմ: Նախ, Հայաստանի հակադոպինգային կազմակերպության (ՀՀԿ) աշխատանքի շնորհիվ 2011 թվականից Հայաստանի մարզիկները մաքուր են: Իսկ եթե բացառիկ դեպքերում հնչում են նաեւ մեր մարզիկների անուններ, չգիտես ինչու, մեր լրագրողներն ասում են, թե նրանց մոտ հայտնաբերվել են խթանիչներ:
Արգելված խթանիչներն արգելված նյութերի ընդամենը մի փոքր մասն են եւ արգելված են միայն մրցումների ժամանակ: Արտամրցումային ժամանակաշրջանում դրանք արգելված չեն: Ուզում եմ մի դեպքի օրինակ բերել. Իսպանիայում մի դեպք է եղել, երբ մարզիկն ընդունել է միզամուղ, իսկ լրագրողը գրել է, թե ընդունել է խթանիչ: Եվ հակադոպինգային կազմակերպության միջամտությամբ այդ մարզիկն ու իր մարզիչը դատի են տվել այդ լրագրողին եւ դատը շահել սխալ ինֆորմացիա տարածելու համար: Այդ պատճառով կոչ եմ անում, որ այսուհետեւ, Աստված մի արասցե, եթե մարզիկի նմուշում հայտնաբերվում է արգելված նյութ, հենց այդպես էլ նշել եւ չասել խթանիչ: Հատկապես, եթե լրագրողը չգիտի, թե այդ արգելված նյութը որ դասին է պատկանում:
Արեգ Հովհաննիսյանն Aravot.am-ի խնդրանքով ընդհանուր բնութագրերով ներկայացրեց, թե արգելված նյութերը քանի խմբի են բաժանվում: Դրանք հիմնականում երեքն են:
1. Մշտապես արգելված նյութեր եւ մեթոդներ
2. Մրցումների ժամանակ արգելված նյութեր եւ մեթոդներ
3. Մասնակի (մի քանի մարզաձեւերում) արգելված նյութեր:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Հետագայում ԶԼՄ-ներում նման սխալ ձեւակերպումներից խուսափելու եւ Իսպանիայի օրինակը Հայաստանում էլ չկրկնվելու նպատակով՝ Aravot.am-ը առաջարկում է այս թեմայով լրատվամիջոցների համար ասուլիս կամ սեմինար կազմակերպել:
«Առավոտ»
18.06.2016
Իսկ կլինի գոնե մի անգամ մեր <> մի նյութ ճիշտ հրապարակեն: Նույնն էլ ապրիլյան կռվի ժամանակ դատարկագլուխները խուճապի մեջ էին գցում ժողովրդին