Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կանխել են Թեհրանում նախապատրաստվող ահաբեկչությունը։ Այդ մասին համապատասխան հայտարարություն է արել ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, տեղեկացնում է Presstv.ir կայքը։
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ վերջին օրերին Թեհրանում ձերբակալությունների շարք է տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել են մարդիկ, որոնք կասկածվում էին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունենալու համար։
Շամհանիի խոսքերով՝ ահաբեկչության փորձը կանխվել է բնակչության զգոնության և համապատասխան ծառայությունների կոմպետենտ աշխատանքի շնորհիվ։