Գյումրու ավագանու վերջին որոշումներից մեկի նախագծով՝ ցանկություն է եղել Հռոմի պապի այցի կապակցությամբ 1 միլիոն դրամ դուրս գրել հրավառության և 1 միլիոն դրամ էլ՝ այցի հետ կապված այլ ծախսերի համար: Ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հարցումներից հետո, թե ինչ հիմնավորմամբ են ծնվել այս թվերը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է 1 միլիոնը հասցնել կես միլիոնի:
Այս մասին հայտնում է ինքը՝ Լևոն Բարսեղյանը, Երևանի մամուլի ակումբի կազմակերպած՝ «Կոռուպցիոն ռիսկերը Տեղական ինքնակառավարման մարմիններում» զեկույցի շրջանակում:
Թե ինչ ծախսեր կարվեն «այլ ծախսեր» հոդվածի տակ, կերևա հետո՝ խոստացել են տրամադրել նաև, այսպես ասած, բացվածքը: Մեկ այլ հարց է՝ արդյո՞ք Հռոմի պապին պետք է հրավառությունը: Կարևորը՝ «երեխեքը կուրախանան»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ