Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել:
Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» կողմից. Երեկ «Սյամոզերո պարկ-հյուրանոց»-ում նավակը շրջվելու հետեւանքով խեղդվել են 9-11 տարեկան 10 երեխաներ:
Կարդացեք նաև