«Բարքեմփ 2016» չկոնֆերանսի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ «Յանդեքս տաքսին» հուլիսի 1-ից մուտք է գործում հայկական շուկա՝ նոր սակագներով: Նույն միջոցառման երկրորդ օրը ելույթով հանդես եկավ հայկական շուկայում «Յանդեքս տաքսի» մրցակից տաքսի ծառայություններից «Ջիջի տաքսիի» համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:
Հարցուպատասխանի ընթացքում նա հայտարարեց. «Այս միջոցառմանը էդ ձեւի մրցակից ընկերությանը, որը իրեն լկտի է պահում գովազդելը մեր ռեսուրսներով՝ կարող է դավաճանություն լինել»:
Իսկ ավելի վաղ՝ ելույթում պատմել էր. «Ընդամենը 2 ամիս առաջ մեզ մոտ հյուր եկան 2 հոգի, որոնցից մեկը հայ էր, մյուսը չես կասկանա ինչ էր կիսաուկրաինացի էր, երեկ նա այստեղ ելույթ էր ունենում (նկատի ունի Դանիիլ Շուլեյկոյին Ա. Չ.): Իրեն հրավիրել էին, եւ ես դա դավաճանություն եմ համարում, այո՛, ես ուզում եմ դա նշել, որովհետեւ հայ ազգի խնդիրը միշտ եղել է այն, որ նա միասնական կյանքում չի եղել: Բայց այդ բանը պետք է մի օր վերջանա, ու մենք պետք է բառերն իրենց անուններով նշենք:
Այդ մարդիկ եկել էին մեր գրասենյակ եւ առաջարկում էին 4 միլիոն դոլար մեր ընկերության համար, ու վախեցնում էին նրանով, որ երբ որ նրանք կգան մեր քաղաք, կտեւի ընդամենը 5-6 ամիս, երբ որ նրանք կհասնեն մեր թվերին: Դա անգրագետ մոտեցում է, եւ դրանք իրենց անգրագետ մոտեցումը շարունակելու են, բայց ես դրա մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել: Այսինքն՝ այդ 4 միլիոնի գնահատականը իմ հորինածը չէ, նրանց առաջարկն էր այդ պահին: Այդ պահից անցել է 2 ամիս մենք աճել ենք մոտ 25-30 տոկոսով»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Խաչատուր Գրիգորյանը նշեց, որ նույնիսկ իրենց գրասենյակ այդ այցելությունը վատ ազդեցություն է ունեցել ընկերության վրա. «Մեր ներդրողների ոտքերը թուլացան, այնքան վախեցավ, որ հրաժարվեց մեր ընկերության մասնաբաժինը գնելու: Եվ եւս մեկ ներդրող, որը Հոլանդիայից էր, հրաժարվեց այդ գործարքին մասնակցել: Եթե ձեզ թվում է, որ բիզնեսը ազգային չէ, դուք սխալվում եք. Ցանկացած բիզնես քաղաքականացված է եւ ազգային է, ցանկացած բիզնեսի հետեւում որեւէ պետություն է կանգնած»:
Ելույթի վերջում էլ Տիգրան Մեծի լուսանկարը ցուցադրեց ու հետաքրքրվեց՝ «Լավ, էս մարդու արյունից մեր մեջ մնացե՞լ է»ու ճչաց. «Հայեեեեեեեեեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը` «Բարքեմփ 2016»-ի ֆեյսբուքյան էջից
ՈՉ ԱՄԵՆ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ ԴՈՒՌՍ ՄՂԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆԸ