Մոտ 30.000 հունգարացի երկրպագուներ այս շաբաթ ուղևորվեցին Մարսել՝ Իսլանդիայի դեմ կայանալիք խաղին: Իսլանդիան նույնպես տպավորիչ քանակությամբ երկրպագուներ ունի Ֆրանսիայում` hաշվի առնելով Իսլանդիայի բնակչությունը՝ 330. 000 մարդ:
Նախքան խաղի մեկնարկը մի խումբ հունգարացի ուլտրասներ փորձեցին անցնել ցանկապատի վրայով և շարժվել դեպի հունգարական հիմնական սեկտոր: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները օգտագործեցին մահակներ և արցունքաբեր գազ՝ փորձելով դադարեցնել երկրպագուների տեղաշարժը այլ սեկտոր:
Կարդացեք նաև
Մի երկրպագու ընկավ ցանկապատից, երբ փորձեց անցնել մյուս կողմը: Բարեբախտաբար նա չի վնասվել, սակայն ոստիկանությունը ձերբակալեց նրան: Ե՛վ Իսլանդիայի, և՛ Հունգարիայի երկրպագուները լավ աջակցություն էին ցուցաբերում խաղի ընթացքում: Հունգարացիները խաղի մեկնարկին և գոլից հետո կիրառում էին պիրոտեխնիկա: Հունգարական ուլտրասների մեծ մասը ներկա էր Մարսելում: Նրանք բոլորը միավորված զանգվածային երթով քայլեցին դեպի մարզադաշտ:
Faf.am