Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ադամյան. Հայկական ստարտափ «Truthly»-ի միջոցով տեսնում ենք իրական պատկերը

Հունիս 19,2016 15:16

«Բարքեմփ 2016» չկոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեին գնահատել ելույթները «Truthly» ծրագրի միջոցով: Հայկական ստարտափի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն նախ նպատակ են ունեցել մարդկանց օգնել ստանալ անանուն կարծիքներ ընկերներից եւ դրանով ավելի լավը դառնալ: Նա նշեց, որ սկզբում ծրագիրը ընկերությունների համար էր, սակայն իրենք հասկացան, որ կարող է թյուրիմացություն ստեղծել:

«Անցած տարվա դեկտեմբերին «Truthly»-ն որպես անձնական հետադարձ կապ ստանալու միջոց թողարկվեց: Մինչեւ այդ մենք ունեինք 5000 օգտատեր 2 ամսում 55 հազար եւս ավելացավ, շատ արագ էր տարածվում, մարդիկ ուղղակի կիսվում էին «Ֆեյսբուքում» իմանալու համար ընկերների կարծիքը, եւ այլն … Հետո ուսումնասիրելով, թե մարդիկ ինչպես են օգտագործում «Truthly»-ն հասկացանք, որ անձնական կարծիք են հարցնում, ավելի դժվար են  ընկերները կարծիք հայտնում, քանի որ կարծիք են հարցնում այլ բանի մասին, որի մասին մարդիկ կարող են ուղղակի դեմ առ դեմ չասեն, բայց չի վերաբերվում այդ անձին:

Այսինքն՝ կարող էր լինել կազմակերպությունների մասին, ծառայությունների մասին կամ ցանկացած այլ տեսակի հարցեր, եւ հասկացանք, որ մենք ստեղծել ենք մի բան, որը ավելի շատ հաճախորդների հետադարձ կապ համար նպաստավոր կլինի: Դա մեր վերջին շեղումն էր հիմնական գաղափարից: Հիմա «Truthly» հաճախորդների հետադարձ կապի գործիք է, որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ստանալ անանուն կարծիքներ իրենց հաճախորդներից»,- ասաց նա:

Ալեքսանդր Ադամյանը նշեց, որ իրենք սկսել են սննդի ոլորտից, օրինակ՝օգտատերերը կարող են իմանալ, թե որտեղ են նախընտրում սրճել իրենց ընկերները, սակայն չեն սահմանափակվելում, ապագայում լրատվամիջոցները կարող են իմանալ, թե իրենց ընթերցողներից, թե ինչ նյութեր նրանք կցանկանային կարդալ:

Մեր նկատառմանը, թե «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նմանատիպ ծառայություններ ունի, մասնավորապես՝ տարբեր կազմակերպությունների էջերում կարելի է հանդիպել կարծիքներ կազմակերպության մասին, կամ վերջերս  սոցիալական ցանցը իր «հավանել» կոճակի կողքին ավելացրել է հինգ այլ «կոճակներ», որը օգտագործելով պարզ կլինի օգտատերի կարծիքը տվյալ հարցի շուրջ, Ալեքսանդր Ադամյանը պատասխանեց. «Հիմա համաշխարհային խնդիր կա, որ օնլայն հարթակներում կարծիքները վստահելի չեն, այսինքն՝ վստահությունը պակասում է: Ինչ-որ առումով մարդիկ դեռ վստահում են, բայց մոտավորապես 10-30 տոկոսը, ես դա ասում եմ «Yelp»-ի, «Amazon»-ի, «Facebook»-ի էջերի, «Trip advisor»-ի եւ նմանատիպ այլ կայքերի մասին, որոնք կարծիքներ են հավաքում: Իրենց մոտ այդ գնահատականը երբեմն կեղծ է: Օրինակ «Yelp»-ն ու «Amazon»-ը դատի են տալիս այն կազմակերպություններին, որոնք վճարովի կեղծ կարծիքներ գրելու ծառայություններ են մատուցում: Որպեսզի դրանից խուսափենք, որպեսզի ստեղծենք մի միջավայր, որտեղ դա անելը անիմաստ լինի, հիմնական գաղափարն է, որ դու տեսնում ես հենց քո ընկերների կարծիքը, դրանով սահմանափակվում է: Օրինակ՝ եթե «Ֆեյսբուքի» էջում կարող են Հնդկաստանից ինչ-որ մարդ վարձել, որ պարզապես մտնի հարյուր հատ հինգ աստղ դնի եւ մնացած ռեյտինգը լղոզվի դրա մեջ, մեզ մոտ այդ խնդիրը չկա: Դու տեսնում ես քո ընկերների կարծիքը, եթե քո ընկերները չեն հավանում դու տեսնում ես, դա վատն է: Այսինքն՝ իրական պատկերը կտեսնես, դրանով ենք մենք տարբերվում մնացածից»:

Մի շարք երկրների ոստիկանությունները կոչ արեցին իրենց քաղաքացիներին չօգտվել «Ֆեյսբուքի» ներդրած նոր կոճակներին՝ անձնական տվյալների ապահովության համար: Հետաքրքրվեցինք, թե արդյոք «Truthly»-ի օգտատերերը այդ անձնական տվյալների խնդիր չեն կարո՞ղ ունենալ. «Մենք չենք փորձում մարդկանց թիրախավորելու հասկանալու համար իրենք ինչ կարծիքներ են թողել դրանց համապատասխան գովազդներ իրենց ցույց տանք, վաճառենք: Դա մեր հիմնական բիզնես մոդելից հեռու է: Այդ պատճառով ես այս պահին չեմ տեսնում ինչ-որ խնդիր, որ մենք առանց մարդկանց իմանալու իրենց տեղեկատվությունը օգտագործենք իրենց դեմ»:

«Բարքեմփ 2016» չկոնֆերանսի առաջին օրվա ընթացքում «Truthly» ծրագրի միջոցով առավելագույն 5 գնահատականը ստացել է 2 ելույթ՝ Արթուր Ասատրյանի եւ մեր զրուցակից Ալեքսանդր Ադամյանի ելույթները: «Բարքեմփ 2016»-ը շարունակվում է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930