Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Անդրիասյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատար

Հունիս 18,2016 23:33

Ջերմուկում մեկնարկել է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենիայի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի 62 շախմատիստներ:

Խաղացվել է երեք տուր: Հարյուր տոկոսանոց արդյունք ցույց է տվել միայն Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել 11 շախմատիստներ: Նրանց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը եւ Վահե Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հուշամրցաշարի կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930