Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսել նոր ընտրական օրենսգրքի լավի կամ վատի մասին անօգուտ գործ է». Նարեկ Գալստյան

Հունիս 18,2016 22:58

ՍԴՀԿ-ն առաջիկա ընտրություններում «կռիվ է տալու»

«Իմ խորին համոզմամբ`ցանկացած իշխանություն խնդիր ունի, որ ստեղծվեն այնպիսի օրենքներ, որոնք հնարավորություն են ստեղծում իր համար ավելի հեշտ կառավարել: Սա տրամաբանական է, և մեր նման երկրների համար այս տրամաբանությունը գործում է, որովհետև մեր երկրում կայացած ժողովրդավարություն գոյություն չունի: Եվ հիմա խոսել ընտրական օրենսգրքի լավ կամ վատ լինելու մասին, կարծում եմ, երկրորդական, երրորդական երևույթ է»,- Aravot.am-ի հետ զրույցում նոր ընտրական օրենսգրքի մասին այսպես արտահայտվեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Ըստ նրա` այն քաղաքական կազմակերպությունը, որ հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու, պետք է կարողանա իր ձայները պահել. սա մեր պես երկրների համար հստակ է, մնացած բոլոր խոսակցությունները ածանցյալ են: Իսկ այն քաղաքական կազմակերպությունները, որոնք չեն կարող բոլոր ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչներն ունենալ, պետք է հայտ չներկայացնեն ընդհանրապես. «Ընտրություններից հետո գալ, ասել, որ կեղծել են կամ չեն կեղծել, օրենսգիրքը սրա համար կեղծեցին, նրա համար կեղծեցին երկրորդական է. միևնույն է, անելու են: Հարցը ձայն պահելու մեջ է, այնքան ուժ ունենաս, որ կարողանաս քո քվեները պահել: Եթե կարողացար քվեներդ պահել, ուրեմն կարողացար նաև հաղթել, չկարողացար, ուրեմն պետք է ինքդ քո մեջ այդ խնդիրը ման գաս: Ակնկալել, որ իշխանությունը ջենթլմենություն կանի, ասպետականություն կցուցաբերի ցանկացած հարցի շուրջ, միամտություն է»:

Նարեկ Գալստյանի համար նոր ընտրական օրենսգրքում կան բազմաթիվ կետեր, որոնց հետ համաձայն է, և կան այնպիսինները, որոնց հետ համաձայն չէ, սակայն չցանկացավ «մանրանալ». «Խոսել օրենսգրքի լավի կամ վատի մասին անօգուտ է, մանավանդ որ անցել է արդեն: Հիմա խնդիրը ընտրություններին նախապատրաստվելն է, խնդիրն այդ ուժն ունենալն է, ուրիշ խնդիր գոյություն չունի»:

Նա հավելեց, որ ՍԴՀԿ-ն մասնակցելու է գալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին. «Այդ ընտրությունները մեր ուժերի չափման նախնական ճակատամարտ կլինեն: Մասնակցելու ենք լայնածավալ կերպով. Կապանի գյուղերից մինչև Վանաձոր: Մենք շատ լավ գնահատում ենք մեր կարողությունները, պոպուլիստական հայտարարություններով հանդես չենք գալիս: Չենք ասում, որ մեծամասնություն ենք ձևավորելու խորհրդարանում, քանի որ հասկանում ենք, որ այս պահին այդ ժողովրդականությունն ու ուժը չունենք, բայց կարծում եմ պատշաճ կներկայանանք: Մի խոսքով՝ կռիվ ենք տալու»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՀՀԿ-իկ՝ ինկոգնիտո…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930