Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԴՀԿ-ն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններին»

Հունիս 18,2016 22:38

«Հնչակյան կուսակցության 20 կախաղանները միայն մեր կուսակցությանը չեն պատկանում. իրենք պատկանում են մեր բովանդակ հայ ժողովրդին: Նրանք և մնացած բոլոր նահատակները արժանի են հիշման, մեծարման, և իրենք իրենց քաղաքական պատգամն են տվել մեր ժողովրդին: Այս միջոցառումը այդ քաղաքական պատգամի մասին է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակների ոգեկոչման երեկո:

Միջոցառմանը ներկա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ոգեկոչեց 20 նահատակների հիշատակը` ելույթի ժամանակ նշելով, որ նրանք հավատում էին` 20-ից հետո հազարավորներն են գալու:

kchoyan

Ելույթներով հանդես եկան ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը և Նարեկ Գալստյանը: Նարեկ Գալստյանը նշեց, որ իրենց քաղաքական ղեկավարները կախաղան բարձրացվեցին, որովհետև ցանկանում էին վերացնել Թալեաթին, Էնվերին Ջեմալին՝ հասկանալով և գիտակցելով, որ առաջիկայում տեղի է ունենալու մեծ արհավիրքը:

narek-galstyan

Նա նաև անդրադարձավ երկրում առկա ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին. «ՍԴՀԿ-ն իր վճռական «այո»-ն է ասել սահմանադրական բարեփոխումներին, մեզ համար երկրորդական էր այն, թե գործող իշխանական էլիտայի համար ինչ կարճաժամկետ խնդիր է լուծվում, մենք եղել ենք ու կլինենք խորհրդարանական կառավարման համոզված կողմնակից: Սրա հետ մեկտեղ իբրև պատասխանատու քաղաքական ուժ` մենք չենք կարող չխոսել առկա բացթողումներից: Ոչ ոքի համար նորություն չէ, որ պետական համակարգում կա լայնածավալ կոռուպցիա, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկրում օլիգարխիան սերտաճել է իշխանություններին, որի հետևանքով էլ ստեղծվում են հստակ բիզնես շահեր  և մենաշնորհներ»: Կուսակցության ատենապետը հավելեց, որ ՍԴՀԿ-ն մասնակցելու է առաջիկա տեղական ինքնակառավարման և խորհրդարանական ընտրություններին:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930