Լրահոս
Օրվա լրահոսը

Սարոյանասերները` գրողի տուն-թանգարանի և համախմբման մասին

Հունիս 18,2016 21:33

Հունիսի 18-ին, Բաղրամյան 1 հասցեում տեղի ունեցավ սարոյանասերների ակումբի երկրորդ հանդիպումը, որին մասնակցեցին մի շարք սարոյանագետներ և ՀՀ բուհերի ուսանողներ:

Սարոյանասերների ակումբը բացվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից իրականացվող “Saroyan House” նախագծի շրջանակներում և խթան է հանդիսանում ՀՀ-ում սարոյանական միջավայրի ստեղծման համար:

Սարոյանագետների շարքում էին կինոռեժիսոր Ջուլիետա Կաժոյանը, գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը, «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը, կինոգետ և թարգմանիչ Արծվի Բախչինյանը: Հանդիպման սկզբում ուսանողները ծանոթացան «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի գործունեությանը և հնարավորություն ունեցան հարցեր ուղղել սարոյանագետներին:

Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանի «Հայմուկը» պատմվածքի ընթերցումը: Այնուհետև ներկաները ծանոթացան Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի հետ, ամփոփվեցին ակումբի առաջին հանդիպումից հետոկատարված աշխատանքները, քննարկվեցին թանգարանին առնչվող հարցեր:

Սարոյանասերների ակումբը առաջիկայում ակտիվ գործունեություն է ծավալելու ավագ և կրտսեր սերնդի սարոյանասերներին համախմբելու և գրողի տուն թանգարանի իրականացումը խթանելու համար:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Մինչև այս տարվա վերջը, Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում կբացվի Վիլյամ Սարոյանի անվամբ Տուն-Թանգարանը: «Մշակութային զարթոնք» հիմնադրամը գնել է գրողի տունը, և հիմա վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Տուն-Թանգարանը պիտի ծառայի ամեերիկացի հասարակության (և ամերիկահայության) մշակութային կյանքի աշխուժացմանը: Թերևս հնարավոր է, ու լավ է, որ երկու թանգարանները կապի մեջ լինեն իրար հետ՝ համագործակցելու և փորձի փոխանակում անելու: Սա մի առաջարկ է իմ կողմից:

  2. Roubina Ohanian says:

    Գրում եմ կապի միջոց՝ Ֆրեզնոյի Սարոյանի անվամբ Տուն-Թանգարանի (ներկա կամ ապագա) պատասխանատուների հետ:

    [email protected]

    խնդրում եմ փոխանցեք իրենց:

  3. Vigen says:

    Կարող եք ընդգրկել նաև հետևյալ սարոյանագետներին – Տիգրան Գույումճյան, Էլֆիք Զոհրաբյան, Հարրի Քեյիշյան, Օշին Քեշիշյան: Ֆեյսբուքով կարող եք կապ հաստատել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930