Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատգամավորն այցելել է Մարտակերտ և Թալիշ

Հունիս 18,2016 21:02

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 18-ին ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրույնին:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և այցի ընթացքում բելգիացի խորհրդարանականին ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ անցյալ տարվա սեպտեմբերից բելգիացի խորհրդարանականների հետ շփումներն ակտիվացել են, ինչը լավ հիմքեր է ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել եվրոպացի պատգամավորի՝ Արցախ այցելելու և ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու որոշումը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի պատմությանը և ներկայիս զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է ղարաբաղյան հիմնախնդրի էության և բանակցային ձևաչափի նենգափոխմամբ, այդ ջանքերն առայսօր արդյունք չեն տվել: «Մեր գործընկերները պետք է հասկանան, որ Արցախի միջազգային ճանաչումը նրա ժողովրդի համար կյանքի իրավունքի ամրագրում է», – նշել է Աշոտ Ղուլյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պիտ դե Բրույնը իր հերթին հետաքրքրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին ամիսների գործունեությամբ, ինչպես նաև Արցախի խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանն  ու միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերով:

Նշենք, որ նախօրեին Արցախ ժամանած Բելգիայի Սենատի պատգամավորն այսօր առավոտյան այցելել է Մարտակերտ, հանդիպել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանին, ապա մեկնել Թալիշ և ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930