Bild հանդեսը գրում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի հրաժարվում Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մտքից: Ըստ աղբյուրի, ՄՅՈՒ-ի ղեկավարությունը հայաստանցի ֆուտբոլիստի համար առաջարկում է 24 միլիոն եվրո եւ պատրաստ է Մխիթարյանի աշխատավարձը կրկնապատկել՝ հասցնելով տարեկան 10 միլիոն եվրոյի: Սակայն «Բորուսիան» էլ իր հերթին համառորեն չի ցանկանում հրաժարվել իր առաջատարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ