Լրահոս
Օրվա լրահոսը

«Հղիության ընդհատման անվնաս մեթոդ չկա». Գեորգի Պողոսյան

Հունիս 18,2016 19:27

Գինեկոլոգը խնդրի դեմ պայքարն առաջին հերթին տեսնում է բժիշկների կողմից

«Հայաստանում շատ հաճախ հղիության արհեստական ընդհատումը (աբորտ) պայմանավորված է լինում պտղի սեռով: Այն որոշելու եղանակները գնալով շատանում են: Դրա հետևանքով ավելանում են նաև հղիության ընդհատման դեպքերը, որոնց դեմ պետք է պայքարել»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբարձ-­գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

Կարելի է արգելել ուլտրաձայնային քննություն կատարողներին ասել սեռը կամ բժիշկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, բայց այս մեթոդները, ըստ նրա, այնքան էլ արդյունավետ չեն:

Գինեկոլոգը խնդրի դեմ պայքարն առաջին հերթին տեսնում է բժիշկների կողմից. «Չպետք է թողնեն ընդհատել հատկապես առաջին հղիությունը, բացատրեն, որ այն իր հետ շատ բարդություններ է բերում: Օրինակ՝ օրգանիզմն սթրես է ապրում, բորբոքային հիվանդություններ են զարգանում, էնդոկրին համակարգի խախտումներ են լինում և այլն: Հղիության ընդհատման անվնաս մեթոդ չկա»,-­ ընդգծեց Պողոսյանը:

Մասնագետի խոսքով՝ հղիության արհեստական ընդհատման կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ կա հիվանդ երեխա ունենալու վտանգ, կամ, երբ մայրն առողջական այնպիսի խնդիրներ ունի, որ նրան չի թույլատրվում ծննդաբերել: Մինչդեռ, կանայք հաճախ ընդհատում են հղիությունը ամենատարբեր պատճառներով ու եղանակներով:

«Հղիությունն ընդհատելու համար երբեմն դեղատներից գնում են դեղեր, որոնք իրականում ստամոքսի համար են նախատեսված, և անպատասխանատու կերպով փորձում են տնային պայմաններում ընդհատել հղիությունը: Արդյունքում ուժեղ արյունահոսությամբ գալիս են հիվանդանոց»,- ասաց Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930