Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Խալափյանը 6 երեխայի մեքենայով հանել է գյուղից, որ հետո հետ գա` տարեցներին տանի». Մելիտա Խալափյան

Հունիս 18,2016 17:41

Անհիմն են մեղադրանքները, թե Թալիշում ապրիլին դաժանաբար խոշտանգված եւ սպանված Խալափյանների որդին լքել է տարեց ծնողներին ու տատին եւ հեռացել: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, «Նոյան Տապան»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:

Նա զարմացավ. «Ո՞նց կարելի է նման բան ասել, նա երկու մեծահասակի եւ 6 երեխայի իր մեքենայով հանել է գյուղից, որպեսզի հետո հետ գա` տարեցներին տանի»:

Ինչպես օրեր առաջ գրել էր «Հրապարակ»-ը, Թալիշում դաժանաբար սպանված Խալափյանների որդին՝ Գագիկ Խալափյանը Չարենցավանում Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Մարտակերտի վարչակազմի ղեկավարը վիրավորել է իրեն, թե՝ «դու թողել ես քո ծնողներին, փախել ես, մնայիր, իրենց պաշտպանեիր»: Խալափյանների որդին, որը հասցրել է կնոջն ու վեց երեխաներին գյուղից հանել, ապա վերադարձել ծնողների ետեւից, վարչակազմին մեղադրում էր բնակչության պատշաճ տարհանում չիրականացնելու մեջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Գագիկն է առաջինը հայտնաբերել այդ դիվերսանտներին: Եթե նա չլիներ, ապա գյուղում կլինեին ավելի շատ անմեղ զոհեր: Մյուս հարցերում երիտասարդը ճիշտ է քննադատում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930