Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի պատվիրակները` Ծիծեռնակաբերդում

Հունիս 18,2016 16:28

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթի (International Violin Competition of Indianapolis) գործադիր տնօրեն Գլեն Քվոքն առաջին անգամ է Երևանում։ Ասում է, որ տպավորված է՝ այցելելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. «Շատ ազդեցիկ թանգարան է, շատ հրաշալի ճարտարապետություն է այստեղ»։

cexaspanutyan tangaran1

Գլեն Քվոքը, խոսելով Երևանում անցկացված գլխավոր վեհաժողովի մասին, նկատել է, որ այն կազմակերպվել է գերազանց։ «Իմ մեծ երախտագիտությունն եմ հայտնում կազմակերպիչներին բարձր մակարդակով ընդունելության համար։ Այս օրերի ընթացքում մենք շատ բովանդակալի քննարկումներ ենք ունեցել տարբեր թեմաների շուրջ։ Այստեղ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնագետները հնարավորություն են ունեցել կիսելու իրենց գիտելիքները, սովորելու միմյանցից»։

Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի (Concours Musical International de Montréal) գործադիր և գեղարվեստական տնօրեն Քրիստիան ԼաԲլանկն առանձնացրել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նշելով, որ շատ լավ տեղեկացված է խաչատրյանական մրցույթի մասին։ «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գործում է այդպիսի բարձրակարգ Երիտասարդական նվագախումբ, ինձ համար նույնիսկ զարմանալի է, որ Երիտասարդական նվագախումբն այդպիսի բարձր որակ ունի։ Շատ հիշարժան էր Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հոբելյանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպված համերգը։ Հրաշալի նվագախումբ էր՝ իր գերազանց դիրիժոր Սերգեյ Սմբատյանով»,- նշեց Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի ղեկավարը։

cexaspanutyan tangaran

Հիշեցնենք, որ հունիսի 15-18-ը Երևանում տեղի է ունենում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Հայաստան են ժամանել շուրջ 40 միջազգային հեղինակավոր մրցույթների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ։

«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930