Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ Դեբեդի մակարդակն իջնի, ջրասուզակները կորոնեն մեքենայով գետն ընկած արճիսցուն

Հունիս 18,2016 15:10

Արճիսի բնակիչներ են մեկնել Իմերի

Տավուշի մարզի Արճիս գյուղի 22-ամյա բնակիչ Արեն Մուսայելյանը հունիսի 16-ին «ՎԱԶ-21-011» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Դեբեդ գետը: Նա Այրում քաղաքից  մեկնել է երկաթուղային Այրում կայարան, սակայն կայարան տանող կամրջին չհասած՝ մեքենայով  ընկել է Դեբեդը: Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանն ասաց, որ Արեն Մուսայելյանն անփորձ վարորդ էր,  նա   վարել է իր ընկերոջ հոր ավտոմեքենան: Ավտոմեքենայի տերը վերջերս է մահացել: Ա. Մուսայելյանն  ամուսնացած չէ, ունի  ծնողներ, ուսանող եղբայր: Վարորդական փորձ չունենալը, ասֆալտի թաց լինելը  ճակատագրական են եղել երիտասարդի  համար:

Գյուղապետը հայտնեց , որ հունիսի 17-ին Սեւանից ջրասուզակներ են եկել, սակայն Դեբեդը վարարած է, նրանք չեն կարողանում ջուրը մտնել: Ս. Միկիչյանն ասաց, որ 3 տեղ՝ Այրումի կամրջի, Այրումի եւ Պտղավանի ամբարտակների մոտ Դեբեդի  հոսքը շրջապտույտ է, հավանական է, որ այդ տեղերից մեկում  կարող է գտնվել ավտոմեքենան: Արճիսի բնակիչներ   են մեկնել Վրաստանի Իմերի բնակավայր, ուր  Դեբեդի  հունը լայն է, գետն այնտեղ փռվում է: Ս. Միկիչյանն ասաց, որ հարկ եղած դեպքում իր համագյուղացիները նորից այնտեղ կմեկնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930