Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում ընտանիք չկա, որ կարկուտից վնասներ կրած չլինի ։ Բերքի 80 տոկոսը վնասվել է: 76- ամյա Հերբերտ Գրիգորյանի հաշվարկով՝ 2 մլն դրամի վնաս է կրել, մինչդեռ մտադիր էր ստացված եկամուտով իր տան տանիքը նորոգել: Բայց վնասի մասին այնքան չի մտահոգվում. կարեւորը սահմանին խաղաղ լինի. «Թող սոված լինեմ, մենակ իմ թոռը առողջ գա, հասնի»:
Նրա թոռը՝ Արայիկ Գրիգորյանը, զինվոր է, որն իր խիզախությամբ աչքի է ընկել ապրիլյան պատերազմի օրերին։ Ապրիլի 2-ին, երբ ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը նռնականետով խոցել էր հակառակորդի ՄԻ-24 ուղղաթիռը, Արայիկը ոչնչացրել էր անձնակազմին։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: