Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ արդեն ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ալիևի խոսքերով՝ միջնորդական առաքելություն իրականացնող պետությունները պարտավոր են հասկանալ, որ հակամարտությունը սառեցված փուլում չէ, և «2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումները պետք է լավ դաս լինեն Հայաստանի ղեկավարության համար»։
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հերթական հանդիպումը, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։