Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ID քարտեր ձեռք բերելու համար միջազգային ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորելու. «ՀԺ»

Հունիս 18,2016 12:45

Հարցազրույց 4+4+4 ձևաչափի բանակցություններում իշխանության ներկայացուցիչներից մեկի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

Պարոն Սահակյան, փաստորեն ոչ միայն ID քարտերի, այլեւ տեսանկարահանող սարքավորումներ ձեռք բերելու համար էլ պետք է միջազգային կազմակերպությունները ֆինանսավորում հատկացնեն:

– Միջազգային դոնոր կազմակերպություններից միշտ եղել է այն մոտեցումը, որ եթե կան հարցեր, որոնց շուրջ բոլորը կունենան միասնական տեսակետ, որի արդյունքում կունենանք նորմալ ԸՕ եւ նորմալ ընտրություններ, ապա իրենք համապատասխան ֆինանսավորումը կապահովեն: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այդ կազմակերպությունները կաջակցեն, որ մենք կարողանանք բոլոր այդ խնդիրները կյանքի կոչել: Այս բոլոր փոփոխությունները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, պահանջում են մոտ 15 մլն դոլար:

-Իսկ միջազգային ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորելու: Որոշ տեղեկությունների համաձայն` դրանք ՀՀ-ում ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցչություններն են ու ԱՄՆ դեսպանատունը:

– Այս պահին ես չեմ կարող ասել, կան դեսպանատներ, առանձին երկրներ, որոնք կաջակցեն: Բայց թե որը որքան աջակցություն կցուցաբերի, չեմ կարող ասել: Հիմա առանձին անուններ չասեմ, հենց այդ հարցը պարզ լինի, մենք հրապարակային տեղեկություն կտրամադրենք:

Արմինե Ավետյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930