Սպասվում է, որ առաջիկայում ակտիվանալու են քննչական գործողությունները հանցավոր խմբի գործով։ Հայտնի ազատամարտիկներ Վլադիմիր Առաքելյանի, Գառնիկ Մարգարյանի, Վահան Շիրխանյանի խնդիրը լինելու է ապացուցելը, որ իրենք եթե անգամ զենք են տվել կամ վաճառել խմբին, ապա տեղյակ չեն եղել Արթուր Վարդանյանի հեղափոխական ծրագրերից, հանցավոր մտադրություններից, ուստի խմբի հետ հանցավոր համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Այս դեպքում կարելի է կիրառել միայն ապօրինի զենքին վերաբերող հոդվածը։ Մեր տեղեկություններով, ազատամարտիկների առաջ դրված ապացույցները նրանց հետ զրույցների ձայնագրություններն են, ինչպես նաեւ Արթուր Վարդանյանի ընկերների ցուցմունքները։
Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը ժխտում է, որ ձայնագրությունը կատարել է Արթուր Վարդանյանը։ «Արթուր Վարդանյանը նման ձայնագրություն չի արել»։ Նա հարցրեց, թե որն է մեր աղբյուրը, եւ, չստանալով պատասխան, խնդրեց մեր զրույցը վերարտադրել բառացի։
– Իսկ կա՞ նման ձայնագրություն գործում, թե՞ ոչ։
– Ինտերնետում տեսե՞լ եք ինչքան ձայնագրություններ կան։ Ավտոբուսներում, փողոցում, միտինգներում ինչքա՞ն մտքեր կան։
Կարդացեք նաև
– Այո, ես համաձայն եմ, որ դա չի կարող հանցավոր համաձայնության ապացույց լինել։
– Ես միայն մի բան կասեմ՝ Շիրխանյանը խմբի հետ ոչ մի առնչություն չունի։ Երկու անգամ է ինքը տեսել Արթուր Վարդանյան կոչվածին ու՝ տերտերի խնդրանքով։ Ես, որքան գիտեմ, Հռոմի պապը գալու է, չէ՞, Հայաստան։ Ուրեմն, տերտերը կաթոլիկ է, ռադիոկայանի լրագրողը՝ Մարիամ անունով, կաթոլիկ է, Շիրխանյանը կաթոլիկ է։ Տերտերի խնդրանքով են Շիրխանյանի հետ հանդիպել, դա քննչական գաղտնիք չէ, ու Շիրխանյանը երկու անգամ է հանդիպել մի ամսվա մեջ։ Շիրխանյանը կապ չունի ոչ հանցավոր խմբի հետ, ոչ էլ ճանաչում է հանցավոր խմբին։ Արթուր Վարդանյանին էլ ճանաչում է միայն տերտերի միջնորդությամբ։ Տերտերն է ծանոթացրել։ Լրագրող Մարիամն այսօր ազատության մե՞ջ է։ Տերտերն ազատության մե՞ջ է։ Շիրխանյանը՝ 70 տարեկան, օպերացիա են անում, տանում են արդարադատության նախարարության մեկուսարան։ Ինքն անազատության մե՞ջ է։
Սյուզան Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում