2015թ. Միսս Մեծ Բրիտանիա ճանաչված Զառա Օլանդը զրկվել է թագից՝ «Սիրո կղզի» հեռաստաշոուի ընթացքում մասնակիցներից մեկի հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Independent-ը։
Օլանդը և հեռաստաշոուի ընթացքում նրա հետ սեռական հարաբերությունների մեջ մտած տղան՝ Ալեքս Բոուենը, հաստատել են տեղի ունեցածը։ Այդ ամենից հետո հայտարարություն է տարածել «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթի անցկացման ղեկավարությունը։ Հայտարարության հեղինակները նշել են, որ իրենք խորը ափսոսանքով են տեղեկացել կատարվածի մասին։
Կազմակերպիչները նշել են նաև, որ բոլորն էլ կարող են սխալներ գործել, բայց տվյալ դեպքում Օլանդը չի պահպանել տարրական պատասխանատվությունն իր տիտղոսի հանդեպ և այդպիսով զրկվել թագից։