Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները. «ՏԱՍՍ»

Հունիս 18,2016 11:29

Եվրամիությունը որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի Դաշնության հանդեպ սահմանված պատժամիջոցները՝ Ղրիմի հարցում որդեգրած դիրքորոշումը պահպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Պատժամիջոցների նոր փուլն ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 17-ին և կտևի մինչև 2017թ. հունիսի 23-ը։ Սահմանված պատժամիջոցների համաձայն՝ Ղրիմի թերակղզուց արգելվում է որևէ տեսակի արտադրանք ներկրել Եվրոպա, իսկ եվրոպական որևէ պետություն իրավունք չունի ներդրում կատարել թերակղզում, ձեռք բերել անշարժ գույք, ֆինանսավորել որևէ բիզնես նախագիծ։ Պատժամիջոցները սահմանում են նաև, որ եվրոպական պետություններին պատկանող նավերն իրավունք չունեն ղրիմյան նավահանգիստներ գնալ՝ բացառությամբ արտակարգ դեպքերի։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի Դաշնության հանդեպ սահմանված Եվրամիություն պատժամիջոցները ներառում են 3 տարբեր ուղղություն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ, տնտեսական պատժամիջոցներ ռուսական պետական մի շարք կազմակերպությունների հանդեպ, ինչպես նաև Ղրիմի հանդեպ սահմանափակիչ գործողություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930