ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Էնդրյուն որոշ մանրամասներ է ներկայացրել 2016թ. հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում սպասվող Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Էնդրյուի խոսքերով` ինքը, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես մասնակցելու են առաջիկա հանդիպմանը։ Ֆրանսիացի համանախագահ Էնդրյուն նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ակնկալիքներ ունի պետերբուրգյան հանդիպումից՝ հույս հայտնելով, որ դրա շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան վերականգնել միմյանց հանդեպ վստահությունը և առաջընթաց կգրանցեն հակամարտության կարգավորման գործում։