Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:
Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:
Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն