Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի ուղերձը` Սանկտ Պետերբուրգում կայանալիք` Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ. «Ժամանակ»

Հունիս 18,2016 10:43

Ռուսաստանում հրապարակվել է բավական ուշագրավ մի սոցիոլոգիական հարցում: «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով՝ ռուսաստանցիների մոտ 70 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը պետք է չեզոք գտնվի և հավասար հեռավորություն պահի հակամարտող կողմերի միջև՝ չաջակցելով թե հայկական, թե ադրբեջանական կողմին:

Այսինքն՝ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունենալիք`Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հրապարակելով այդօրինակ հարցում` Մոսկվան, կարծես թե, հասարակական-քաղաքական տոտալիզատորի էֆեկտ է ուզում ստանալ: Եթե լուրջ, ապա հանդիպմանն ընդառաջ այդպիսի տվյալների հրապարակումն իսկապես հետաքրքրական է: Փաստորեն, Ռուսաստանի իշխանությունն այդպիսով ցույց է տալիս, որ ղարաբաղյան հարցում վարում է մի քաղաքականություն, որը հիմնված է հասարակական կարծիքի վրա: Դա, իհարկե, առաջին հերթին մեսիջ է հայկական կողմին:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930