Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների ամսական աշխատավարձը կնվազի. «168 ժամ»

Հունիս 18,2016 10:25

Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը, ի թիվս այլոց, ավելացնելու է ԱԺ պատգամավորների եկամտային հարկի բեռը։ Ամսական 660 հազար դրամ ստացող պատգամավորները ՀՕ-ով կվճարեն ամսական 178.8 հազար եկամտային հարկ՝ ներկայիս 169.7 հազար դրամի փոխարեն։ Իսկ 790 հազար ստացող հանձնաժողովի նախագահները կվճարեն 215.2 հազար դրամի հարկ՝ ներկայիս 203,5 հազար դրամի փոխարեն։ Սա նշանակում է, որ ԱԺ պատգամավորների փաստացի ստացած աշխատավարձը կնվազի ամսական 9000 դրամով, իսկ հանձնաժողովների նախագահներինը՝ մոտ 12 հազար դրամով։

Իհարկե, 9000-12000 դրամը նրանց համար մեծ փող չէ, սակայն եթե հավատանք պաշտոնական հայտարարագրերին՝ մի մասի համար դա լուրջ նշանակություն ունեցող գումար է։ ԱԺ 131 պատգամավորներից 68-ը որպես 2015թ. ստացած եկամտի միակ աղբյուր նշել են աշխատավարձը։ Ընդ որում, այդ 68-ից 34-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։ Այդ 34 հոգուց 12-ն էլ դրամական միջոցներ էլ չեն հայտարարագրել։ Օրինակ՝ Առաքել Մովսիսյանը կամ Նահապետ Գևորգյանը 2015-ի վերջին հայտարարագրել են զրոյական դրամական միջոցներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930