Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական պետության պարտադրա՛ծ պայմանների ծնունդն են աթեշյանները». «Ազգ»

Հունիս 18,2016 09:56

Ոչ ոք չի կարող պնդել, ոչ էլ ժխտել, որ Թուրքիո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի արձագանքը Բունդեսթագի բանաձեւին ինքնաբուխ էր. Թուրքիայում նման ելույթները միշտ էլ մաս են կազմել քաղաքական orchestration-ի, որը յուրաքանչյուր նվագողից պահանջում է հլու-հնազանդ ենթարկվել գլխավոր դիրիժորի ճիպոտին, որը ամեն րոպե կարող է վերածվել ծանր լախտի: Այնպես որ, հարցը ոչ թե դիրիժորին ենթարկվելուն կամ չենթարկվելուն է վերաբերում, այլ մեր դիրքորոշմանը:

Եվ հիմա շատերն են պահանջում Աթեշյան սրբազանից հրաժարական տալ, բոլոր սրերն ուղղելով նրա դեմ: Անշուշտ դժվար չէ նրան պատժելը, այն էլ եկեղեցականի համար ամենածանր պատիժով` պարզապես կարգալույծ հռչակելով նրան: Բայց դրանով կփոխվի՞ որեւէ բան, եւ ավելի կարեւորը` կապահովվի՞ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, որը տեւապես գտնվում է իշխանությունների պրկված, արյունոտ բթամատի տակ… Մեր գլխավոր թիրախը պետք է լինի Թուրքիա՛ն, թուրքական պետությունը, որի ստեղծած, պարտադրա՛ծ պայմանների ծնունդն են աթեշյանները…

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Դուք մեր երկրում եք այդպես. և հանգիստ թողեք Աթեշյանին

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930