«Սպասեք»: Սա այն արտահայտությունն է, որը հնչում է վերջին օրերին ամենաշատը քննարկվող հայտնի տեսանյութում, որը նկարահանվել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամ առաջին օրը` ապրիլի 2-ին` ղարաբաղաադրբեջանական սահմանի դիրքերից մեկում: «Սպասեք»` ասում է հրամանատարությունից ինչ-որ մեկը զինվորներին, ովքեր զեկուցում են, որ ադրբեջանցի զինվորները մոտենում են մեր դիրքերին: Զեկուցում են` կրակելու հրամանի սպասելով: Զեկուցում են` չսպասելով այլ հրամանի, որովհետև այդպիսին է պատերազմի կանոնը, որը նման իրավիճակում նաև կենաց-մահու պայքարի միակ կանոնն է, կենդանի մնալու, չզոհվելու, չնահատակվելու կանոնը:
Անտարբերությունը, որով սպասում է հասարակությունը, երկարաձգում է ոչ թե՝ պետության, այլ՝ իշխանության կյանքը: Պետության վախճանի ժամանակ իշխանություն չի լինի: Կլինեն նախկին պաշտոնյաներ, որոնք, ճակատագրի բերումով, եղել են ո՛չ սպասողների, այլ՝ սպասման հրահանգ տվողների շարքում: Իսկ մենք սպասում ենք: Ապացուցելով, որ տվյալ դեպքում, պետության վախճանի հանդեպ անտարբերություն ցուցաբերելով` մահ իմացեալ ոչ թե անմահություն է, այլ ախմախություն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում