Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ծնվեց «Ամարասցիների քայլերգը»

Հունիս 18,2016 15:30

Ամարասցիների քայլերգը ծնվել է այս տարվա մայիս ամսին, Արցախում տեղակայված Ամարասի Արթուրի կազմած եւ նրա հրամանատարությամբ գործող ջոկատի զբաղեցրած մարտական դիրքերում: Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից հավաքագրված 100 հայ քաջորդիք՝ իրենց հրամանատարի ղեկավարությամբ, կամավոր մեկնեցին Արցախ՝ օգնելու մեր եղբայրներին ու սաստելու չափը կորցրած թշնամուն:

Մնացին Արցախում, մինչեւ որ իրավիճակը համեմատաբար խաղաղվեց եւ հետ վերադարձան… Իսկ երգը ծնվեց այսպես: Ջոկատի հրամանատար, գնդապետ Արթուր Ալեքսանյանը շտաբի պետ, փոխգնդապետ Արգիշտի Շամիրյանին հանձնարարեց Ամարասի ջոկատի համար ընտրել որեւէ հայրենասիրական երգ, որպես շարային քայլերգ: Շտաբի պետն այս հարցով դիմեց ջոկատի կազմում գտնվող պահեստազորի սպա Նորայր Շահբազյանին, քանի որ վերջինս քաղաքացիական մասնագիտությամբ երաժիշտ-մանկավարժ է եւ աշխատում է Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում՝ որպես խմբավար:

Չկարողանալով ջոկատին համապատասխան քայլերգ ընտրել՝ Շահբազյանը հրամանատարի ու շտաբի պետի հավանությամբ, որոշեց ինքը գրել այդ քայլերգը եւ ահա ունենք մարտական դիրքերում ծնված կամավորականի երգը՝ «Ամարասցիների քայլերգը»:

 

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930