Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բալի հյութը իջեցնում է խոլեստերինի մակարդակը

Հունիս 18,2016 13:30

Բալը այն մրգերից է, որ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ֆրուկտոզա, գլյուկոզա, վիտամիններ E, C, PP, B1, B2, B9, կարոտին, ֆոլաթթու, օրգանական թթու, պղինձ, կալիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, ֆտոր: Այն բուժման նպատակով կարելի է օգտագործել անեմիայի, թոքերի հիվանդության, երիկամային հիվանդության, արթրոզի, փորկապության դեպքում:

Բալի հյութը պարունակում է կումարինային միացություններ, որը նպաստում է արյան մակարդելիության իջեցմանը, ինչը եւ կանխարգելում է երակներում թրոմբների առաջացմանը: Այդ պատճառով էլ այն անփոխարինելի է սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, տրոմբոֆլեբիտի բուժման ժամանակ:

Բալի հյութում P վիտամինի մեծ քանակը թույլ է տալիս այն օգտագործել արյունազեղումների դեպքում՝ եւ ուղեղում, ե՛ւ սրտամկանում:
Հյութի մեջ ֆոլաթթվի, երկաթի, պղնձի, C վիտամինի, անտոցիանի` բույսերը գունավորող գլյուկոզիդային բնույթի պիգմենտներ, մեծ պարունակությունը թույլ է տալիս հյութն անփոխարինելի բուժամիջոց համարել սակավարյունության, թույլ ճառագայթային հիվանդության դեպքում:

Հյութի մեջ կալիումի առկայությունը նպաստում է հիպերտոնիկ հիվանդության բուժմանը:

Բալի հյութը նպաստում է աղիքային օգտակար միկրոֆլորայի աճին, որոնք մասնակցում են B խմբի վիտամինների սինթեզմանը, աջակցում է օրգանիզմը թափոններից ազատելուն, իջեցնում է խոլեստերինի մակարդակը` ճարպակալմամբ ու աթերոսկլերոզով տառապողների մոտ, իսկ նյարդային համակարգի վրա ազդում է որպես հանգստացնող միջոց:

Բալի հյութը հակացուցված է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, գաստրիտի` բարձր թթվայնությամբ ուղեկցող, շաքարախտի դեպքում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930