Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգերի ազդեցությունը դեմքի մաշկի վրա

Հունիս 18,2016 14:00

Յուրաքանչյուր դեմք ունի իր առանձնահատկությունը եւ պետք է ընտրել դրան բնորոշ ծեփուկ կամ դիմակ։ Որեւէ ծեփուկ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է իմանալ օգտագործվող պտուղների, հատապտուղների, տարբեր տեսակի բանջարեղենի եւ բույսերի ունեցած ազդեցությունը դեմքի մաշկի վրա։
Հատապտուղները, մրգերն ու բանջարեղենը հարուստ են A, C, E վիտամիններով։ Այս երեք հիմնական վիտամիններով հարուստ դիմակները շատ օգտակար են դեմքի մաշկի խնամքի եւ պահպանման համար։

A վիտամինով շատ հարուստ են ստեպղինը, մաղադանոսը, սխտորը, սպանախը, ինչպես նաեւ կարմիր գույն ունեցող պտուղները։

demq-mirg8-3

C վիտամին շատ մեծ քանակությամբ կա կաղամբի, փիփերթի, կարմիր ու կանաչ պղպեղի եւ առհասարակ բոլոր բանջարեղենների ու մրգերի մեջ։

E վիտամինով հարուստ են ընկույզի միջուկից, նուշի, խաղողի կորիզներից ստացված բուսական յուղերը։

Ծիրանը հանգստացնում է մաշկը եւ գեղեցիկ գույն է փոխանցում դեմքին։

Բանանը խոնավացնում, հարթում եւ փափկեցնում է մաշկը։

Խաղողը խոնավացնում եւ փափկեցնում է մաշկը։

Դեղձը հարթեցնում եւ փափկեցնում է մաշկը։

Ելակը խոնավացնում եւ ձգում է դեմքի ընդլայնված ծակոտիները, դեմքին փոխանցում գեղեցիկ գույն։

demq-mirg8-2

Կիտրոնը նեղացնում է դեմքի ընդլայնված ծակոտիները եւ խորհուրդ է տրվում առանձին չօգտագործել, այլ խառնել ուրիշ պտուղների հետ։
Վարունգով պատրաստված ծեփուկը առողջացնում է մաշկր եւ նեղացնում դեմքի ընդլայնված ծակոտիները։ Վարունգով ծեփուկը նաեւ սպիտակեցնում եւ վերականգնում է թոշնած, հոգնած մաշկը։

Ստեպղինով ծեփուկը օգտակար է յուղոտ, գունատ, թորշնած մաշկի համար։

Մեղրը եւ մեղվաբուծական այլ մթերքները եւս օգնում են պահպանել գեղեցկությունը եւ դառնալ ավելի գեղեցիկ։

Մեղուները ստեղծում են ոչ միայն համեղ դեղամիջոց եւ մթերք, այլեւ՝ հիանալի կոսմետոլոգիական միջոց։ Իզոթերմության շնորհիվ մեղրը կարողանում է հեշտությամբ անցնել մաշկի եւ ճարպային շերտի միջով, ներթափանցելով բավական խորը՝ հյուսվածքների մեջ, եւ ազդել անոթների, մազանոթների եւ օրգանիզմի մյուս համակարգերի վրա։ Նրա այս հատկությունը ակտիվորեն կիրառվում է կոսմետոլոգիայում։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930