ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության հարցը: Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ով քվեարկության արդյունքում ընտրվել է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ռուբեն Միրզախանյանին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:
Նիստի ընթացքում քննարկվել են համալսարանի գործունեությանն առնչվող այլ հարցեր եւս:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով