Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է սպասենք ավելի լայնածավալ գործողությունների. (Տեսանյութ). «Ա1+»

Հունիս 17,2016 21:00

Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքներ պետք չէ ունենալ։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր այս տեսակետը հիմնավորում է հետևյալ հանգամանքով. «Ապրիլին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը, զինադադար հայտարարվեց, և ներկա չէին Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչները, մինչդեռ իրենց անունից էին զինադադարի հայտարարություններ անում»։

Սպասվելիք հանդիպումն ավելի լայն մասշտաբով դիտարկելով՝ Զարուհի Փոստանջյանը նշում է. «Սա երեք ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչների հանդիպում է՝ Պուտին-Ալիև-Սարգսյան, որից ակնկալել դրական, բացարձակ միամտություն կլինի։ Դեռ ավելին՝ պետք է ասեմ, որ մենք պետք է սպասենք ավելի լայնածավալ գործողությունների հաջորդ փուլին՝ Ադրբեջանի կողմից»։

Պատգամավորի ցածր ակնկալիքները կապված են նաև Ռուսաստանի հանգամանքով։ Բացի այդ՝ անկեղծ դաշնակիցը չեղյալ կհայտարար ռազմավարական համագործակցությունն Ադրբեջանի հետ. «Բոլոր ձևաչափերը նախաձեռնել է ՌԴ-ն, դրանք այս պահի դրությամբ հայանպաստ չեն»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930