Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքը ջրամատակարարման ներքին ցանցի նորոգման խնդիր ունի: Համայնքի ղեկավար Ռադիկ Գրիգորյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց. «Խմելու ջրի ներքին ցանցի խողովակները մաշվել են, նորոգելու կարիք կա: Կարելի է ասել, որ 24-ժամյա ջրամատակարարում ունենք, բայց ջուրն ամեն թաղամաս չի հասնում: Որ թաղամասը մոտ է ջրամբարին, վիճակը նորմալ է: Որը հեռու է, պետք է խողովակներով ջուրը հասցնել, բայց, քանի որ խողովակները փոխելու կարիք կա, մեծ խնդիր է առաջանում: Որոշ թաղամասեր անգամ ոռոգման ջուր չի հասնում»:
Համայնքի խնդիրների մասին մանրամասն` տպագիր «Առավոտ»-ի հունիսի 18-ի համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ