Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանն ադրբեջանական գորգ է ներմուծել՝ որպես մշակութային արժեք

Հունիս 17,2016 20:40

Aravot.am-ն օրերս անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան ուշագրավ ապրանքների ներմուծման եւ արտահանման փաստին:

Հիշեցնենք, որ ըստ պետական եկամուտների փաստաթղթերի Հայաստանից Ադրբեջան 2015-ին թվականին արտահանվել էր զինամթերք: Այս առնչությամբ ՊԵԿ-ը պարզաբանել էր, որ  Հայաստանի հրաձգության հավաքականը մասնակցել էր Բաքվում Եվրոպական  Օլիմպիական խաղերին եւ այդ երկիր է արտահանել  «Փամփուշտներ 5.6 մմ» 400 փամփուշտ՝ 84.55 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:

Մենք նաեւ գրել էինք, որ Ադրբեջանից Հայաստան էլ ներմուծում է կատարվել. 2014 թվականին մեր երկիր է ներմուծվել գորգ: ՊԵԿ-ն այս առնչությամբ վստահեցրել էր, որ կոմիտեում նշվում է ներմուծված  ապրանքի ծագման երկիրը, այսինքն՝ այն արտադրվել է Ադրբեջանում, բայց ներմուծվել է այլ երկրից:

Aravot.am-ը  ՊԵԿ-ից հետաքրքրվեց՝ թե որ երկրից եւ ով է ներմուծել ադրբեջանական գորգ:  Մեր հարցմանն ի պատասխան կոմիտեն գրավոր պատասխանել է՝«15.10.2014թ. «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի կողմից որպես մշակութային արժեք ԱՄՆ-ից ՀՀ է ներմուծվել 3.17քմ մակերեսով եւ 596.45 ԱՄՆ դոլար արժողությամբ «Գորգ 1940-50-ական թվականներ, «Շաքի-Շամախի», որի ծագման երկիր է հանդիսանում Ադրբեջանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Ձեր վերնագիրը՝ ՛՛Մատենադարանն ադրբեջանական գորգ է ներմուծել՝ որպես մշակութային արժեք՛՛, ուղղակի աղաղակում է, որ մատից ծծելով նյութ եք սարքել, իբր, ՛՛սենսացիա՛՛ մատուցելու:
    Էդ ՛՛Շաքի-Շամախիում՛՛, իբր, գորգի ստեղծման ժամանակ հայեր չեն ապրել և գորգագործներն էլ հայ չէին… Դուք Ձեր գրածից մի բան հասկանում եք…
    Լավ է, որ Մատենադարանի ձեռագրերին չեք կպել, թե չէ գրչագրման տեղավայրերի հիշատակությանը հիմնվելով՝ պիտի նշեիք ՛՛ուկրաինական՛՛ և ՛՛թուրքական՛՛ մագաղաթների մասին:
    Սփյուռքի հնաբնակները սրան ասում են ՛՛խազէթճիութիւն՛՛ և ոչ այլ ինչ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930