Հունիսի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ԱՄՆ հայկական կազմակերպությունների և եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց 2016թ. աշնանը ԱՄՆ մայրաքաղաքում` միասնաբար կազմակերպել Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի տոնակատարությունները:
ԱՄՆ տարբեր նահանգներից հայերը ժամանելու Վաշինգտոն` մասնակցելու հատուկ միջոցառումների, որոնց համատեղ մշակումը, ծրագրի կազմումն ու իրազեկումը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն