Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծարարը դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման. «Ազատություն»

Հունիս 17,2016 19:45

Տեղամասային հանձնաժողովի ընդդիմադիր անդամները «կհասնեն մինչև Եվրոպական դատարան»:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր երեք տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը քվեատուփը գողացած և ընտրության արդյունքները փոխած տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Մեղադրական եզրակացության համաձայն, 4/20 տեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը, լինելով նոր Սահմանադրության կողմնակիցն ու նպատակ ունենալով նպաստել դրա ընդունմանը, շուրջ 500 չքվեարկված թերթիկներում «այո» նշումն է արել ու փոխել քվեարկության արդյունքը։

Նույն հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց դեկտեմբերի 6-ին տեղի ունեցածի մանրամասները։ «Ընդեղ ինքն ասում է, որ 500 թերթիկ է ընդամենը լցրել, բայց հազար թերթիկից ավել էր լցրել: Չի լցրել, պարկն ամբողջությամբ օրինական փակվել է, արձանագրությունն օրինական դրվել է, ինքը պարզապես ոստիկանության օգնությամբ գողացել է պարկը, տարել է մեկ այլ տարածքում, այլ վայրում, միգուցե իր տանը, կեղծարարությամբ է զբաղվել և բերել է 4-5 ժամ հետո հանձնել: 4-5 ժամ հետո պարկը նոր հասել է տարածքային, երբ որ ընդամենը երկու կանգառ էր, 3 րոպեի ճանապարհ»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Թատրոնը շարունակվում է

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930